ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան` նա Հայաստանում կլինի հուլիսի 13-16-ը։
Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերի շուրջ, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
Զեյան նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և քննարկումներ կունենա քաղաքացիական հասարակության հետ՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության ամրապնդման շուրջ։
Ազրա Զեյան հուլիսի 11–ին ժամանել է Վրաստան։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների վերաբերյալ։