12 հուլիսի 2024 - 15:37 AMT
Մոսկվայի պետհամալսարանում հայագիտության բաժին կբացվի

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն: Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպում է ունեցել նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Մուրավյովի հետ։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կայքում։

Մուրավյովն ասել է, որ ամբիոնն ու բաժինը կգործեն 2024–ի սեպտեմբերից։

Ուսանողները կուսումնասիրեն հայոց լեզու, այդ թվում՝ գրաբար, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։