Վիեննայում տեղի է ունեցել Driving Resilience & Equity կոնֆերանսը, որին մասնակցել է նաև Evocabank-ը:
OPEC Fund Development Forum 2024-ին Բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ոլորտի վերջին նորություններին ու թրենդերին, քննարկել երկրում կայուն զարգացման ու տնտեսական աճի միտումները, ձեռք բերել նոր համագործակցությունների նախնական պայմանավորվածություններ: Ֆորումի ընթացքում թիմը կիսվել է իր գաղափարներով՝ միաժամանակ ուսումնասիրելով ոլորտի մասնագետների մեծ փորձը։
Կոնֆերանսին ներկա էրEvocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։ Նա նշել է, որ OPEC Fund Development Forum 2024-ը դարձել է միջազգային նոր համագործակցությունների սկիզբ՝ Բանկի համար ստեղծելով ոլորտում ընդլայնման նոր հնարավորություններ։ Կարեն Եղիազարյանը նաև շնորհակալություն է հայտնել Բանկի գործընկերներ Khalid Khadduri-ին և Oladipo Ajike-ին՝ անգնահատելի աջակցության ու համագործակցության համար, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին՝ բովանդակալից ու արդյունավետ միջոցառման համար։
OPEC Fund Development Forum 2024-ը անենամյա միջոցառում է, որը միավորում է համաշխարհային առաջատար էքսպերտներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ներդրողներին և ոլորտի առաջնորդներին: