15 հուլիսի 2024 - 14:35 AMT
$4 մլն՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրին․ ՀՀ-ն և ԱՄՆ ՄԶԳ CNFA-ը հուշագիր են ստորագրել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու նպատակով ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի CNFA ընկերության միջև հուշագիր է ստորագրվել, որով 4 միլիոն դոլար կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց կայուն բնակարանային լուծումներ տրամադրելու նպատակով:

«Հպարտ եմ ականատես լինել ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կարևոր գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔին։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։