15 հուլիսի 2024 - 16:17 AMT
Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Հանրապետության տարածքում hուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին առանձին շրջաններում, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում hուլիսի 15-ին երեկոյան, 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հուլիսի 16–ին և 17–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +35․․․+36, իսկ հուլիսի 18–ին, 19–ին և 20–ին համապատասխանաբար՝ +33․․․+32 և +31։