19 հուլիսի 2024 - 11:37 AMT
103 շտապ օգնության ծառայության հեռախոսակապը վերականգնվել է

103 շտապ օգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի աշխատում։ Քաղաքացիներին խնդրել էին անհրաժեշտության դեպքում 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը։