19 հուլիսի 2024 - 15:54 AMT
Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Երևանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպանն ասել է, որ փառատոնի ընթացքում հանրահայտ երաժիշտներ են ելույթ ունենալու, այդ թվում իսպանացի օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն։

«Ունենք բացառիկ համերգ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու Պլասիդո Դոմինգոն։ Մեծ գալա համերգ է լինելու՝ պատմական նշանակությամբ»,- ասել է Թոփչյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում հայտնի երաժիշտներ են գալու Հայաստան, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը եվրոպական մի շարք երկրներում է ելույթ ունենալու։

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին՝ նույն պես «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում։ Նա պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով