Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան - Դուբայ - Երևան երթուղով ուղիղ չվերթերը, հայտնում է ավիաընկերությունը։
Չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Դուբայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։
Տոմսերը կարելի է ձեռք բերել ընկերության կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում: