ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հուլիսի 15-18-ը ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին, հայտնում 1 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
«Համաժողովի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպվել են քննարկումներ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնյաների, կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների և արտաքին քաղաքականության փորձագետների մասնակցությամբ։ Ներկայացվել են Հանրապետական կուսակցության արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները:
Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024 թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի թեկնածությունները։
ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքում նրա ելույթի ժամանակ։ Նա թեթև վնասվածք է ստացել ականջի շրջանում։ Համաշխարհային առաջնորդները ևս դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: