22 հուլիսի 2024 - 14:30 AMT
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը 71:61 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն, հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: