Հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-20:00-ն միակողմանի փակ կլինի Լենինգրադյան փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:
Դա պայմանավորված է ճանապարհաշինարարական աշխատանքներով, հայտնում է քաղաքապետարանը։ ՝
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտով:
Վարորդներին հորդորում են չկայանել տրանսպորտային միջոցները վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: