23 հուլիսի 2024 - 18:56 AMT
Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և որպես մարզիկ, և որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում United World Wrestling Hall of Fame: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

Լևոն Ջուլֆալակյանը առաջին մարզիկն է ՀՀ–ից, որ ընդգրկվել է Փառքի սրահում։

«Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը(Wrestling house):