25 հուլիսի 2024 - 12:28 AMT
ՊՆ-ն հերքել է Իրանի հետ $500 մլն-ի սպառազինության ձեռքբերման պայմանագիր կնքելու լուրը

Պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։

Այն հարցին թե ինչպես նա կմեկնաբանի այս տեղեկատվությունը՝ խոսնակն ասել է, որ «մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չեն արձագանքում»։