Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը հայտարարել է, որ կան վարորդների թափուր հաստիքներ՝ 280,000 դրամ աշխատավարձով։
Նա հավելել է, որ խոսքը գիշերային և ցերեկային հերթափոխների մասին է, հայտնում է Aysor.am-ը։
«Զուտ այդ պատճառով է, որ նախատեսվածից քիչ են աղբատար մեքենաները դուրս գալիս երթուղի»,-ասել է Կատվալյանը։
Նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ցերեկային հերթափոխով երթուղի է դուրս եկել 40, իսկ գիշերը` 37 տեխնիկա։