Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին։ Այդ մասին հայտնել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն համերգի ամսաթիվն իմանալու համար, սակայն հարցումն ուղարկվել է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ։
«Այս պահին հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում արտիստի թիﬕ հետ, որի արդյունքում պայմանագրով սահմանված կարգով Ձեզ կուղարկվի հաﬔրգի անցկացման ամսաթվի ﬕնչև երեք տարբերակ՝ Ձեր կողﬕց հաﬔրգի վերջնական օրը ընտրելու նպատակով»,– ասված է Սիմոնյանի` ԿԳՄՍՆ–ին ուղարկված պատասխանում։
Հարցին, թե քանի տոմս է վաճառվել և ինչ գումարով, կազմակերպիչը պատասխանել է, որ հաﬔրգի հետաձգման պատճառով պարբերաբար իրականացվում են տոմսերի վերադարձներ, ուստի ներկա դրությամբ նման հաշվառում չի իրականացնում:
«Միաժամանակ հայտնում ենք, որ հետաձգված հաﬔրգի մասնակցության համար գնված տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է տոմսերի գնորդներին իրենց իսկ պահանջով»,–ասել է նա։
Երևանում 2023թ․սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով։
Համերգի համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակում գանձապետարանում հաշվառվել է 2,318,596,800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։ Ռեփերի աշխատավարձը կազմում է 1.8 մլն դոլար։ Համերգի կազմակերպիչը խոստացել է, որ համերգը կկայանա, երբ երգչի ծրագրերում ազատ պատուհան լինի։