1 օգոստոսի 2024 - 18:49 AMT
Հեղեղումներից վնասված գազատարների վերականգնումը Լոռու մարզում ավարտվել է

Հեղեղումներից վնասված գազատարների վերականգնումը Լոռու մարզում ավարտվել է։ «Գազպրոմ Արմենիան» ամբողջությամբ ավարտել է վերականգնման աշխատանքները։

Ընդհանուր առմամբ, վերականգնվել է մոտ 5000 գծամետր գազատար։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։