2 օգոստոսի 2024 - 10:33 AMT
Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանում սողանքների հետևանքով զոհերի կապակցությամբ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարարին Կերալայի նահանգում սողանքների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ցավով տեղեկացա Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադի շրջանում տեղի ունեցած զանգվածային սողանքների մասին, որոնք մարդկային զոհերի, տուժածների և մեծ վնասների պատճառ են դարձել։ Իմ խորին ցավակցություններն ու անկեղծ կարեկցանքն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», - ասվում է գրառման մեջ։

Միրզոյանի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ շնորհակալություն հայտնելով ցավակցության համար։

Վերջին տվյալներով Հնդկաստանի հարավում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 250–ի, ևս 200 հոգի տուժել է։ Ավելի քան 250 մարդ անհետ կորած է համարվում։ Հուլիսի 30–ին տեղի ունեցած սողանքներին նախորդել են հորդառատ անձրևները, լրջորեն վնասվել են ճանապարհներն ու ենթակառուցվածքները։

Photo. AP