2 օգոստոսի 2024 - 14:09 AMT
Փաշինյանը՝ Տավուշում. Զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր ունենք՝ գույքագրում է պետք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում, որտեղ ծանոթանում է 2023–ին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, ասել է, որ տրամաբանական բախում է տեսնում Հայաստանում առկա զորամասերին մոտեցող և դիմացի ճանապարհների ոչ բարվոք վիճակում գտնվելու առումով։

Առաջին կանգառը Դիլիջանում է եղել, որտեղ նա ծանոթացել է դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այստեղ այս ճանապարհի հետ կապված, քաղաքական խնդիր էլ եմ տեսնում։ Կարծում եմ, որ զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր ունենք: Երկու օր առաջ չնախատեսված երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա ու մուտքի հենց դիմաց 1 մետրը 2 մետրի վրա փոս էր։ Տրամաբանության բախում եմ տեսնում։ Կարծում եմ, իմաստ ունի, որ նաև պաշտպանության նախարարությանը դիմենք զորամասերը գույքագրվեն ու դրանց մուտքերի վիճակը հասկանանք։ Հազարավոր մարդիկ գնում են իրենց հարազատներին են տեսնում, ու դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում տենց փոսեր չկա։ Սա խորը խնդիր է»,– ասել է Փաշինյանը։

Նա ընդգծեl 1` պետք է բոլոր ճանապարհները գույքագրել ու խնդիրը լուծել, քանի որ հազարավոր մարդիկ են ճանապարհներն օգտագործում։

Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից