2 օգոստոսի 2024 - 16:42 AMT
Ադրբեջանին հանձնված տարածքում 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ապրիլի 19–ի համաձայանգրով սահմանազատման արդյունքում Ադրբեջանին անցած տարածքում 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ականզերծման գործակալությունը (ANAMA)։

Նրանք բոլորը վնասվածքներ են ստացել՝ 2–ը ոտնաթաթի շրջանում, 2–ը՝ բեկորային, հայտնում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ականազերծման աշխատանքների ընթացքում։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

ՀՀ ե Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ե Ադրբեջանի միջե պետական սահմանի սահմանազատման ե սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ե Ադրբեջանի ե ՀՀ միջե պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ե ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) ե Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջե՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: