Իրանի նախկին ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ռազմավարական հարցերով փոխնախագահ է նշանակվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել։
Ջավադ Զարիֆն Իրանի ԱԳ նախարարն էր 2013-2021թթ.: Փեզեշքիանի ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Զարիֆը նրա գլխավոր կողմնակիցներից է եղել՝ արտաքին քաղաքականության հարցերում խորհրդատուն, գրում է ՏԱՍՍ–ը։
Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը գլխավորել է նոր կառավարության ձևավորման խորհրդատվական կոմիտեն, պատասխանատու է եղել թեկնածուների ընտրության համար՝ մի շարք կոմիտեներ ստեղծելով ներքին քաղաքականության մի քանի ուղղություններով։
Ժամանակի Զարիֆն անմիջական մասնակցություն է ունեցել Թեհրանի միջուկյաին ծրագրի գործարքում։ Նրան դասում են բարեփոխիչների թվին։