Երևանի հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով` խնդիրներն առաջացել են ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված։
«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,– ասվում է նրա գրառման մեջ։
Սեպտեմբերից Երևանում պետք է գործարկվեր հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, սակայն հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա նոյեմբերի 1–ից, իսկ հետո, որ համակարգի ներդրումը հետաձգվում է մինչև հունվարի 1–ը։