3 օգոստոսի 2024 - 10:50 AMT
Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը, գրում է Արմենպրեսը «Ակոս» շաբաթաթերթի վրա հղումով։

Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։

Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։

Հարձակումը դատապարտել է Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիկփաշա եկեղեցին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դատապարտում են այդ տհաճ և ռասիստական հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։