Հանրապետության տարածքում`օգոստոսի 5-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևանում՝ օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Օգոստոսի 5–ի ցերեկային ժամերին և առաջիկա օրերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան: