Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում` զբաղեցնելով է 2-րդ հորիզոնականը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնությունն անցել է օգոստոսի 2-5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
«Chessy» թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։