Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը» երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով, հայտնում է քաղաքապետարանը։
Ավելացել է նաև 2 երթուղի։
Զբոսաշրջիկները կլսեն Երևանի, նաև Հայաստանի պատմության կարևոր դրվագների մասին հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն լեզուներով։
Երթուղիների քարտեզները հասանելի են չորս լեզով: