ՌԴ Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը Ուկրաինայի զինված ուժերի հետ, որոնք հարձակում էին ձեռնակել օգոստոսի 6-ից։ Գիշերը շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի գրոհին, գնդակոծվել է Սուջա քաղաքը, որը սահմանից 10 կմ հեռավորության վրա:
Զոհվել է 5 մարդ, վիրավորվել 24–ը։ Մոտ 600 մարդ տարհանվել է, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հայտարարվել է, որ կասեցվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը ՌԴ տարածքի խորքը, խոցվել է 20 ԱԹՍ և հրթիռներ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել։ Տեղի ունեցողը նա որակել է որպես «Կիևի լայնածավալ սադրանք»։
Մոսկվայի Կարմիր հրապարակում տուժածների համար արյան հանձնման կետ է բացվել։
Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել Կուրսկի շրջանում գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանը, որը սահմանին մոտ է, պաշտոնական հաստատում դա դեռ ոչ մի կողմից չի ստացել։