ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ջերմուկում ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տեղի անվտանգության մարտահրավերներին և հանրությանը հուզող խնդիրներին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
ԱԺ նախագահի Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել էր Նորավանքի վանական համալիրից։