8 օգոստոսի 2024 - 16:39 AMT
Որոշ ժամանակով կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ից, մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունn Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է ոռոգման խողովակաշարի նորոգմամբ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ներողամտություն: