Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը 5։7 հաշվով պարտվել է մոնղոլ մրցակցին, հայտնում է Factor.am-ը։
Եթե նրա մրցակիցը հասնի եզրափակիչ, ապա Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Թևանյանը մեկնարկել էր հաղթանակով ՝ 1/8 եզրափակիչում նա 11:0 հաշվով հաղթել էր վրացի Գոդերզի Ձեբիաշվիլիին։
Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և բրոնզ է նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի իր երկրորդ մեդալը նվաճել է նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` դառնալով Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: