10 օգոստոսի 2024 - 16:12 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավիավթարի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Բրազիլիային՝ Սան Պաուլու նահանգում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում:

«Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Բրազիլիային, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամների մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ։

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Voepass ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը: ATR 72 օդանավում 62 մարդ է եղել, բոլորը զոհվել են։ Ինքնաթիռը ներքին թռիչք էր կատարում Կասկավելայից Գուարուլյոս:

Ինքնաթիռը կործանվելուց առաջ աղետի ազդանշան չի ուղարկել։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։