Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը, պարզ է դառնում Պուտինի՝ Բաքու այցի նյութերից:
Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավորինս աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասվում է փաստաթղթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինն օգոստոսի 18-19-ը գտնվում է Բաքվում պետական այցով: