21 օգոստոսի 2024 - 12:24 AMT
Ազնավուրի քանդակը կբացվի 2025-ի մայիսի 22-ին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում ամիսներ առաջ հաղթել էր «Լա Բոհեմ»-ը: Քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած ստեղծագործությունը մանրակերտից արդեն վերածվում է մեծ քանդակի:

Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն երգչի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն: