Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Նա արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն միավորներին, հայտնում է Sputnik Արմենիան։
Երգչուհին գրառում է արել Instagram-ի իր էջում և շնորհակալություն հայտնել իր աջակիցներին։
«Մի՛ հանձնվեք, իշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,– գրել է երգչուհին։
Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: