2 սեպտեմբերի 2024 - 12:05 AMT
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Այցը տեղի է ունենում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 12–ին պաշտոնական այցով Հայաստանում է եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։ Այցի շրջանակում ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել էին 2024թ․ գործակցության ծրագիրը։