5 սեպտեմբերի 2024 - 10:58 AMT
Երևանի 28 փողոցում հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի

Երևանյան 28 փողոցրում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի մոտ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան և Հանրապետություն փողոցներում: Նախագծի շրջանակում «Երքաղլույսի» հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի, հայտնում է քաղաքապետարանը։

Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում LED լուսատուներով: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ունենալն է: