Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում կլինի +31․․․+32 աստիճան։