Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը (սկսվում է Հանրապետության հրապարակից հասնում Սարյան փողոց) առաջարկվում է անվանափոխել Պապ թագավորի պատվին և անվանակոչել «Պապ թագավորի փողոց»։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ ասվում է, որ «Հայոց պատմության ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապ թագավորը, իր կարճապտև գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում»։
Լենինգրադյան փողոցը կանվանակոչվի Արցախյան առաջին պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունով։
Օրակարգում կան նաև փողոցների անվանափոխման այլ առաջարկներ։