15 մայիսի 2009 - 16:18 AMT
Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը կուսակցական համագումար կանցկացնի
Մայիսի 16-ին տեղի կունենա Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության 7-րդ համագումարը: Օրակարգում ընդգրկված է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարի ընթացքում կքննարկվեն նաեւ վերջին շրջանում քաղաքական դաշտի վերադասավորումներին, ինչպես նաեւ ՀԺԱՄ կուսակցության դիքորոշմանն առնչվող հարցեր: Համագումարի երկրորդ մասի օրակարգում ընդգրկված է ՀԺԱՄ վարչության նախագահների ընտրության հարցը:--