6 սեպտեմբերի 2024 - 18:06 AMT
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան հիմնադրամն» էր։ Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4,135,630 դրամ՝ Տավուշի Նոյեմբերյան համայնքի արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Հայտնի է նաև սեպտեմբերի շահառու հիմնադրամի անունը․ տարվա ամենակրթական ամսվա ամբողջ հասույթն այս անգամ փոխանցվելու է 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցին, որը երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ արդեն Հայաստանում։ Դպրոցը գործում է Տաշիր, Վանաձոր և Կապան քաղաքներում, սակայն նպատակ կա մասնաճյուղեր ստեղծել ՀՀ այլ մարզերում ևս։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ չափազանց կարևոր է այն աշխատանքը, որն իրականացրել է տեխնոդպրոցն Արցախում՝ հատկապես շրջափակման փուլում։

«Օգնել երեխաներին կտրվել ծանր իրականությունից, ստանալ կրթություն և զինվել գիտելիքով՝ իսկապես մեծ գործ է։ Իսկ այսօր, երբ տեխնոդպրոցը գործում է ՀՀ-ում, մեծ հեռանկարներ ու հնարավորություններ են ստեղծված ոչ միայն արցախցի, այլև Հայաստանի բոլոր երեխաների համար։ Աջակցելով նման նախագծերի՝ IDBank և Իդրամ ընկերությունները վերահաստատում են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկի՝ կրթության, ինչպես նաև թվային գրագիտության բարձրացմանը մեր երկրում», - նշել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշել է․ «Որպեսզի երիտասարդները հնարավորությունների բացակայության պատճառով չլքեն մարզերը, մենք պետք է լավագույն հնարավորությունները տանենք մարզեր: Այս պահին շատ կարևոր է, որպեսզի «Մունք» տեխնոդպրոցը կարողանա ապահովել իր 400 շահառուների շարունակական կրթությունը և ծրագրում ներգրավի Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքի 100-ից ավել նոր դիմորդների»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան պետք չէ․ ընդամենը կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22,000 վաճառակետում և 1000-ից ավել առցանց խանութներում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։