9 սեպտեմբերի 2024 - 10:28 AMT
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Սեպտեմբերի 8–ին 82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» (ՈւՀԱ) բազմամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ Այդ մասին հայտնել է ՈւՀԱ-ի տելեգրամյան պաշտոնական ալիքը։

«Մասլայկովը եղել է և կմնա հավերժ լեգենդ ՈւՀԱ-ի բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: Նա վարում էր հաղորդումը 1964 թվականից՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասլյակովը բազմաթիվ մրցանակներ է ստացել է, արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի։