Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8–ին մատուցվել է 12-րդ պատարագը։ Այն մատուցել է Պոլսո Հայոց թեմի պատրիարք արքեպիսկոպոս Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Արարողությանը մասնակցելու համար Աղթամար կղզի հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանել արտերկրից։ Մասնակիցներ են եղել նաև Հայաստանից, հայտնում է Ermenihaber-ը։
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Սուրբ Խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։