«Բամբիռը» (The Bambir) վերադառնում է նոր էներգիայով. ռոք-խումբը ներկայացրել է «Տուր ինձ» երգը։ Այս ստեղծագործությունը հանդիսանում է «Մանկական խաղեր» նոր ալբոմի առաջին սինգլը: Խմբի 12-րդ ալբոմի թողարկումը նախատեսված է սեպտեմբերի 18-ին:
«Տուր ինձ»-ը ձայնային և զգացմունքային պայթյուն է: Այն յուրօրինակ ուղևորություն է մարդկային հույզերի ծայրահեղությունների միջև։ Երգը միավորում է վախը և զայրույթը, որը միաժամանակ և մաքրող է, և հուզիչ: Այն «Մանկական խաղերի» ստեղծման հիմքերից մեկն է՝ ձևավորելով մի ալբոմ, որը խորանում է հասունության բարդությունների մեջ՝ ստեղծելով երաժշտական ուժգին փորձառություն:
Խմբի գլխավոր վոկալիստ և կիթառահար Նարեկ Բարսեղյանը «Տուր ինձ»-ը նկարագրում է որպես կատաղության և հիասթափության արտահայտում, որը մարդիկ հաճախ փորձում են թաքցնել առօրյա կյանքում: Ըստ Նարեկի, սա երգ է, որը պահանջում է բարձր լսել, բայց զգալ սրտի խորքում:
«Տուր ինձ»-ը հասանելի է հիմնական բոլոր երաժշտական հարթակներում:
«Բամբիռի» երկրպագուները և ռոք երաժշտության սիրահարները կարող են ընկղմվել այս ստեղծագործության բուռն և անզիջում հնչյունների մեջ՝ նախապատրաստվելով ամբողջական ալբոմի փորձառությանը:
«Բամբիռ»-ը (The Bambir) հայտնի է ռոք երաժշտությանն իր նորարարական մոտեցումներով և խելահեղ կենդանի կատարումներով: Խմբի նոր սերնդի դեբյուտային ալբոմից՝ «B.B.R.»-ից (2005) սկսած, նրանք գրավել են համաշխարհային հանդիսատեսին իրենց եռուն և ազդեցիկ շոուներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: «Բամբիռ»-ը՝ կանգնած լինելով հայկական ռոքի ակունքներում և հանդիսանալով այս ոճը զարգացնողներից մեկը, իր հետքն է թողել ոչ միայն հայկական, այլև ժամանակակից համաշխարհային ռոք երաժշտության աշխարհում: