9 սեպտեմբերի 2024 - 18:32 AMT
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։

Քսավյե Բետելը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, հայտնում է ԱԳՆ–ն։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում: