13 հունիսի 2002 - 23:34 AMT
ԵԽԽՎ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության հարցերով ԵԽԽՎ-ի հանձնաժողովի անդամները կայցելեն Հայկական Ատոմակայան եւ կհամոզվեն, որ ադրբեջանական կողմի պնդումները կայանի անվտանգության ապահովման ոչ բավարար մակարդակի մասին բացառապես քարոզչական բնույթ են կրում: Այսօր այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ազգային Ժովովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: