Սեպտեմբերի 10–ի առավոտյան Մոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել։ Չեղարկվել է Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ «Վնուկովո»-ից նախատեսված երկու, «Դոմոդեդովո»-ից՝ մեկ չվերթ, հայտնում է Factor.am-ը։
Սեպտեմբերի 10–ի առավոտյան հայտնի դարձավ, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ Գիշերն Ուկրաինայի զինուժն ԱԹՍ–ներով գրոհել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա՝ մեկ կին է զոհվել, կան նաև տուժածներ, վնասվել են որոշ ենթակառուցվածքներ։
Ռուսական ՀՕՊ–ը գիշերը 14 ԱԹՍ է խոցել։