Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտնել է, որ 2024–ի առաջին կիսամյակում ունենք հանցագործության 18,818 դեպք, մինչդեռ 2023 թվականին 19,891 դեպք է եղել։ Նա հավելել է, որ 18,818 հանցագործությունների դեպքերի 81.7 %-ը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ մտահոգիչ է, որ 17.8%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, նաև զենքի գործադրմամբ ծանր հանցագործությունների թիվը, հայտնում է Panorama.am-ը։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հայտարարեցին, որ հանցավորությունը Հայաստանում աճել է, «խեղդում է ժողովրդին» և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առաջարկեց ներկայացնել վիճակագրական տվյալներ։
Գլխավոր դատաղազը նշել է, որ 2023 թվականի կառավարության տարեկան հաշվետվության մեջ էր արձանագրված հանցավորության աճը։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կա նվազում։
«Ծանր հանցագործությունները ևս նվազել են 8.2%-ով, եթե վիճակագրությունից հանենք հանկարծամահությունները»,–ասել է նա։
Փաշինյանն էլ հավելել է. «Երբ հնչում են կրակոցներ՝ այն լսում են շատ մարդիկ, դրա մասին խոսակցությունն արագ տարածվում է, դառնում է լուրջ քննարկման առարկա և իհարկե և այն կարող է տագնապ հարուցել»։
Փաշինյանը նաև ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանում շատ է անհայտ կորած զինամթերքը։
Վարդապետյանը նշել է, որ թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29.3%-ով։ Դատախազը հավաստիացրել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակին նվազել է նաև ճանապարհատրանսպորտային միջադեպերի և զոհերի թիվը։
Ընթերցեք նաև․Վարչապետ․ 44-օրյայից հետո զենքի մեծ քանակ է անհետացել