Սեպտեմբերի 12–ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։