13 հունիսի 2002 - 23:28 AMT
ԱՎՏՈՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Ավտովթարի պատճառով մահացել է երեւանյան «Արարատ» հյուրանոցի տնօրեն, հայտնի հայ գործարար Փայլակ Հայրապետյանի որդի` Հովհաննես Հայրապետյանը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալության թղթակցին ՆԳՆ մամլո ծառայությունում, ավտովթարը տեղի է ունեցել երեկ Երեւանի ժամանակով մոտավորապես ժամը 21-ին Երեւան- Աշտարակ մայրուղու հինգերորդ կիլոմետրում: Հայրապետյանի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել է ավտոբուսի հետ, ինչի արդյունքում նա լուրջ վնասվածքներ է ստացել եւ ավելի ուշ վախճանվել է հիվանդանոցում: Ավտոբուսի վարորդի եւ ուղեւորների մասին տվյալներ չեն հաղորդվում: Հայրապետյան ընտանիքին է պատկանում մայրաքաղաքի «Արարատ» հյուրանոցը, «Հայաստան» առեւտրի համալիրը, հյուրանոցային համալիրը Սեւանա լճի ափին, «Եվրոմոտորս» ընկերությունը (BMW մակնիշի ավտոմեքենաների տեխսպասարկման եւ վաճառքի սրահ), մի շարք խանութներ եւ այլ ձեռնարկություններ: Ներկայումս քննություն է տարվում վթարի պատճառների պարզաբանման նպատակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: