17 սեպտեմբերի 2024 - 13:21 AMT
Նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ-ն ներկայացնելու որոշումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո:

Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման գործում առկա խոչընդոտներին և հնարավորություններին: