Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվեել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է:
Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ: